Սեթ ՄաքՖարլեյնի «Գլուխը կորցնելու միլիոն միջոցներ» ֆիլմի թողարկմանը շատ կինոմաններ են սպասում, գրում է spletnik.ru-ն: Ժամանակը հաղթահարել կօգնի ֆիլմի թրեյլերը, որտեղ Շարլիզ Թերոնը, Լիամ Նիսոնը և Ամանդա Սեյֆրիդը գլխավոր դերակատարներն են:
Ֆիլմի սյուժեն Վայրի Արևմուտքում է զարգանում: Վախկոտ ֆերմերը սիրահարվում է հայտնի հանցագործի կնոջը, որը նրա խանդոտ և վրիժառու ամուսնուն դուր չի գալիս:










































