Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ թուրքական դպրոցներում արգելվել է ֆասթ ֆուդի (արագ սնունդ) վաճառքը։ Դրա նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն է և գիրանալու դեմ պայքարը։ Այսպիսի համաձայնագիր է կնքվել Թուրքիայի առողջապահության ու կրթության նախարարությունների միջև։
Այսուհետ՝ 2011-2012 ուսումնական տարուց սկսած, նախնական ու միջանակարգ դպրոցների ճաշարաններից կբացակայեն կոկա-կոլան, կարտոֆիլային չիփսերը, արդյունաբերական արտադրության մրգահյութերը, էներգետիկ խմիչքները, տապակած ուտեստները։
Դրանց փոխարեն, երեխաներին կառաջարկվի առողջ սնունդ՝ յոգուրտներ, մրգեր, կաթ, թարմ հյութեր։ Այս ցանկը կազմել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը և հասցեագրել կրթության նախարարությանը։ Թուրքիայի առողջապահության նախարարությունն անհագստացած է, որ երկրի բնակչությանը սպառնում է գիրացում։









































