Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Աս-Սիսին երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական փաստաթղթերը` առաջիկա ընտրություններում որպես Եգիպոտսի նախագահի թեկնածու գրանցվելու համար: Աս-Սիսիի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա նախընտրական շտաբի իրավաբանական խորհրդատու Մուհամեդ Բահ Աբու Աշ-Շաքը, գրում է ITAR-TASS-ը:
Ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցում է իրականացնում: Համապատասխան ցուցակում ներառվելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն առնվազն 20 հազար իրենց կողմնակիցների կողմից ստորագրված թղթեր: Աս-Սիսին նման 300 հազար ստորագրություն ունի: Գրանցումը կտևի մինչ ապրիլի 20-ը, որից հետո հաջորդ օրը պաշտոնապես կհայտարարվեն ընտրապայքարի բոլոր մասնակիցները:









































