Նոյեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 1 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա,
Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտ՝ 40 հա,
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3000 քմ,
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: