ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է նման զրույցի նախապատրաստվելու մասին:
«Դա իսկապես այդպես է»,- հաստատել է Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով` հեռախոսազրույցի մանրամասները հայտնի կդառնան դրանից հետո:









































