Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Bwin-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր թիմը երբեք իրեն չի կարող թույլ տալ ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին «Ատլետիկո»-ն է ցուցադրում:
«Բոլոր թիմերը խաղում են՝ ելնելով իրենց տրմադարության տակ ունեցած ֆուտբոլիստների քանակից: Այդ պատճառով մենք երբեք չենք խաղա այնպես, ինչպես «Ատլետիկո»-ն, և նրանք երբեք չեն խաղա այնպես, ինչպես «Ռեալ»-ը:
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է «Ատլետիկո»-ն կառավարում խաղը պաշտպանությունում և թե ինչպես է հարձակման գծում օգտագործում Դիեգո Կոստային, բայց այդ այդ ոճը չի բերաբերում «Ռեալ»-ի փիլիսոփայությանը»:









































