Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները կարծում են, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը ամբողջական ծավալով կարող է ստորագրվել և ուժի մեջ մտնել երկրում անհրաժեշտ բարեփոխումներից հետո: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը պետք էր գործի դնել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն օգնելու համար, իսկ տնտեսական հատվածի ուժի մեջ մտնելու համար բարեփոխումներ են անհրաժեշտ»,- ասել է Բունդեսթագում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Գերմանիայի խորհրդարանի ԵՄ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Նորբերտ Շպինրատը:









































