Շվեյցարացի և բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են սթրեսի ազդեցությունը մկների նյութափոխանակության և նրանց ժառանգների վրա: Գիտնականների աշխաանքը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում, որը կարճ ներկայացնում է medicalxpress.com կայքը:
Աշխատության հեղինակները պարզել են, որ սթրեսի հետևանքով փոփոխվում են արյան բջջիջների, ուղեղի և սերմնահեղուկի բաղադրությունները:
Այնուհետև գիտնականները ուսումնասիրել են կենդանիների հաջորդ երկու սերունդները և պարզել են, թե ինչպես է նրանց վրա ազդել ծնողների տարած սթրեսը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնողների դեպրեսիվ տրամադրությունը պահպանվել է հաջորդ սերունդների գործողությունների մեջ: Սերունդների մոտ նյութափոխանակության խանգարում է հայտնաբերվել. ինսուլինի և շաքարի մակարդակը արյան մեջ առողջ կենդանիների համեմատ ցածր է եղել:









































