Սանկտ Պետերբուրգի թանգարանը ներկայացրել է գլխիվայր շրջված բնակարան, որտեղ ամեն ինչ հակառակն է:
Բնակարանն ունի ննջասենյակ, միջանցք, խոհանոց, հյուրասենյակ, լոգարան: Այնտեղ կա այն ամենը, ինչ սովորական բնակարաններում՝ բազմոց, հեռուստացույց, աթոռներ, սեղան և այլն: Սակայն դրանք գլխիվայր շրջված են: 180 աստիճան անկյան տակ արված լուսանկարներում այնպիսի տպավորություն է՝ կարծես սովորական տուն ժամանած հյուրերը քայլեն առաստաղի վրայով:
Լուսանկարներն արել է հայտնի լուսանկարչուհի Աննա Վոլկովան (Pacific Press,Barcroft India): Դրանք ներկայացնում է The Guardian-ը:









































