ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:05-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են «Սալմակ» ՍՊԸ-ին պատկանող «Fiat Iveco» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Ղ.) շարժիչի հատվածը և սրահը: