Ֆրանսիայի սենատորները միաձայն ընդունել են գինու կարգավիճակի վերաբերյալ փոփոխությունները, ըստ որոնց՝ այն գյուղատնտեսության մասին օրենքի ընթացքում համարվում է «երկրի մշակութային, գաստրոնոմիական ու լանդշաֆտային ժառանգության մաս»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Գինին ու գինեգործությունը Ֆրանսիայի կենդանի ժառանգությունն են. գինին մշակութային, գրական ժառանգություն է՝ հավասար աստիճանի, ինչպես գաստրոնոմիական, լանդշաֆտային, ճարտարապետական, տնտեսական ու սոցիալական ժառանգության մաս, որն ապահովում է հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- հայտարարել է սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ, փոփոխությունների հեղինակ Ռոնալդ Կուրտոն:
Ֆրանսիան Իտալիային հավասար առաջատար դիրքեր է զբաղեցնում գինու արտադրությամբ՝ առաջ անցնելով Իսպանիայից, Ավստրալիայից ու ԱՄՆ-ից:










































