Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:
ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի խոսքով ՝ մարդիկ հեղափոխությունից հետո, ըստ ամենայնի, քնել են. «Ես ուրախ եմ, որ մեր ուսանողներն արթուն են, մեզ թմրախտ է պատել: Մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք, հեղափոխությունը շատ ավելի մեծ խնդիրների համախումբ է բարձրացրել: Բողոքը միշտ ծնվում է տեղային»։