Ամերիկյան հայտնի Coheed and Cambria ռոք խմբի բաս կիթառահար Մայքլ Թոդը ձերբակալվել է դեղատնից գողություն կատարելու համար: Թոդը եկել է Ուոլգրինս քաղաքի դեղատներից մեկը, իր հեռախոսի վրա ցուցադրել է հաղորդագրություն, համաձայն որի՝ այն ականապատված է, պահանջել է իրեն տալ օքսիկոնտին դեղամիջոցը, որը թմրանյութ է պարունակում: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Թոդին տվել են այդ դեղամիջոցով 6 սրվակ, որոնք նա վերցրել է և մեկնել Մենսֆիլդում խմբի համերգին: Սակայն հենց համրեգի սկզբում ոստիկանները նրան ձերբակալել են՝ ստանալով գողի նկարագիրը, որը կազմվել էր ականատեսների ցուցմունքների հիման վրա: Համերգը կայացել է առանց նրա մասնակցության: Այժմ պարզ չէ, թե ինչ պատիժ է սպասում հայտնի երաժշտին, քանի որ նա նախկինում էլ է աչքի ընկել նմանատիպ հանցագործություններով:









































