Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Վրաստանը տնտեսապես ավելի ու ավելի է առաջ անցնում Հայաստանից

Հայաստանի համար Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը, սակայն Վրաստանի դեպքում՝ փոքր-ինչ ավելացրել է: Այսպես, 2013թ. հոկտեմբերին լուս տեսած World ecomonic outlook-ում 2014-ին Հայաստանի համար կանխատեսված էր 4.8%, Վրաստանի համար՝ 4.9% տնտեսական աճ: Իսկ նախօրեին հրապարակված համանուն զեկույցում արդեն 2014-ին Հայաստանի համար կանխատեսված է 4.3%, Վրաստանի համար՝ 5% տնտեսական աճ:

Ավելին` Վրաստանի համար 2013-ին ԱՄՀ-ն նախկինում կանխատեսում էր ավելի ցածր՝ 2.5% տնտեսական աճ, քան Հայաստանի համար (4.6% տնտեսական աճ): Բայց փաստացի ցուցանիշը Վրաստանի համար սպասվածից լավը եղավ (2.5%-ի փոխարեն կազմեց 3.2%), Հայաստանի համար՝ սպասվածից վատը (4.6%-ի փոխարեն 3.2%):

Սա առնվազն հետաքրքիր է այն առումով, որ երկու երկրներն էլ նույն տարածաշրջանում են, և Ռուսաստանի տնտեսության վատթարացումը կարծես թե երկուսիս վրա էլ ազդելու էր: Բայց, փաստորեն, այդպես չէ: Վրաստանի տնտեսությունը արդեն լուրջ իմունիտետ ունի Ռուսաստանի նկատմամբ:

Գծագիր 1. Վրաստանի և Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները 2009-2015թթ.

Ընդհանրապես, Վրաստանի տնտեսության հաջողությունները սկսել են առավել ակնհայտ դրսևորումներ ստանալ թվերի մակարդակով: Վերջին տասը տարում այդ երկիրն էական առաջընթաց է ապրել: Ընդ որում՝ Հայաստանից էականորեն հետ լինելով, այժմ Վրաստանը ոչ միայն էականորեն առաջ է գրեթե բոլոր ցուցանիշներով, այլև Հայաստանի համեմատ կայուն, Ռուսաստանից հոսող տրանսֆերտներից քիչ կախվածություն ունեցող և զարգացման լավ հեռանկարներ ունեցող երկիր է դարձել:

Ինչպես երևում է Գծագիր 1-ից, 2009-ին Վրաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ անկում ապրեց, իսկ 2010-ից՝ շատ ավելի մեծ աճի տեմպեր սկսեց գրանցել, քան Հայաստանի տնտեսությունը: Գծագիր 2-ում ցույց է տրված, թե ինչպես Վրաստանն առաջ անցավ Հայաստանից իր կենսամակարդակով  2011-ին (1 շնչին ընկնող ՀՆԱ տվյալները ԱՄՀ-ինն են, որոնք փոքր-ինչ տարբերվում են Համաշխարհային բանկի տվյալներից):

Գծագիր 2. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում և Վրաստանում 2006-2013թթ.

Նախկինում Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր էր, քան Վրաստանում, սակայն 2009-ից սկսած կենսամակարդակների տարբերությունը փոքրացավ, իսկ 2011-ից Վրաստանն առաջ անցավ Հայաստանից:

Այսպիսով, թուլացնելով Ռուսաստանից կախվածությունն ու իրականացնելով ազատական բարեփոխումներ` Վրաստանը կարողացավ ձևավորել դիվերսիֆիկացված ու կայուն տնտեսություն՝ Հայաստանին թողնելով տարածաշրջանի ամենավատ ցուցանիշներն ունեցող պետության դերում: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն տնտեսական աճին ու կենսամակարդակին է վերաբերում (որոնք ամենակարևորն են և հաճախ պայմանավորում են մնացած ցուցանիշները), այլ բյուջեին, ստվերին, գործարար միջավայրին և բազմաթիվ այլ կարևոր ցուցանիշներին, որոնց կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում