«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մտահոգված է թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի վնասվածքի պատճառով: Մասնագետի կարծիքով` «Լիվերպուլ»-ի դեմ խաղում ֆուտբոլիստի ստացած վնասվածքը կարող է լուրջ լինել և այդ դեպքում Տուրեն ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի վերջնամասը:
Հիշեցնենք` կիսապաշտպանը լքեց խաղադաշտը հանդիպման 19-րդ րոպեին:
«Տուերի շուրջ ծանր իրավիճակ է ստեղծվել: Բժշկական հետազոտության արդյունքում կպարզվի, թե որքան լուրջ է նրա վնասվածքը: Կարծում եմ` կկորցնենք նրան մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իսկ դա մեծ հարված կլինի «Մանչեսթեր Սիթի»-ի համար»,- Sky Sports-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:







































