Տղամարդը, ով ձերբակալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Օվերլանդ Պարկ քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո, եղել է Կու-կլուքս-կլանի ուլտրաաջ կազմակերպության անդամ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Դեռևս չհաստատված տվյալներով՝ նա 73-ամյա Ֆրեյզեր Գլեն Գրոսն է՝ Միսուրի նահանգից, Կու-կլուքս-կլանի նախկին առաջնորդներից մեկը:
Պարզվել է նաև, որ հրաձգության զոհ են դարձել 14-ամյա տղա և նրա պապիկը: Ծերանոցում զոհված կնոջ անձի մասին ոչինչ հայտնի չէ:









































