ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Արևմուտքին կոչ է արել Ուկրաինայի հարավ-արելքում տեղի ունեցող իրադարձությունների մեջ չփնտրել «Մոսկվայի մատը» և պատմություններ չտարածել Ուկրաինայի հետ սահմաններին ռուս զինվորականների կենտրոնացման մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ոմանք, այդ թվում՝ այս սրահում, համառորեն չցանկանալով տեսնել Ուկրաինայում տեղի ունեցողի իրական պատճառները՝ մշտապես հարավ-արևելքի իրադարձություններում փնտրում են Մոսկվայի մատը: Բավական է դա անել»,- հայտարարել է Չուրկինն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ արտակարգ հանդիպմանը:










































