Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը որոշել է ստեղծել ամբողջ երկրում, առաջին հերթին՝ հարավում ու արևելքում, նախարարության հատուկ ստորաբաժանում՝ բաղկացած մինչև 12 հազար մարդուց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Իմ կողմից կայացվել է որոշում ամբողջ երկրի տարածքում ՆԳՆ հատուկ ստորաբաժանման կորպուսի ստեղծման մասին»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն պատրաստ է նոր հատուկ ստորաբաժանման կազմում ներգրավել ավելի քան 12 հազար մարդու և տրամադրել հանդերձանք, նաև կադրային սպաներ՝ ղեկավարելու համար:









































