Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել Կոսամալոապան և Ակայուկան քաղաքների ճանապարհի միջնամասում, երբ ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանած բեռնատարին: Վթարի հետևանքով բռնկված հրդեհի պատճառով տուրիստական ավտոբուսի 33 ուղևորներ զոհվել են, չորսը՝ տուժել:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահները: Նրանց աշխատանքներին խանգարում է ուժեղ հրդեհը:







































