Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

LED լուսաարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց Շնողում ակտիվ աշխատանքներ են իրականացվում

Լոռու մարզի Շնող գյուղի անվան ծագումնաբանությունը կապվում է հողը շենացնելու և կառուցելու հետ: Գյուղում այդպես էլ ձգտում են ապրել, սակայն այստեղ կան գրեթե նույն խնդիրները, որոնք հատուկ են հեռավոր մարզերի բնակավայրերին: Դրանցից մեկը փողոցների լուսավորությունն է, որը համայնքը փորձել է լուծել, սակայն ցանկալի արդյունք չի արձանագրվել: Լուսավորվել է գյուղի որոշակի հատվածը, իսկ ծախսատար լապտերներն էլ շարքից հաճախակի են դուրս եկել՝ առաջացնելով նոր՝ ֆինանսական, խնդիրներ: Չարդարցված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու համար, Շնողին աջակցել են գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարևոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում գտնվող այս գյուղում սկսել են LED լուսարձակների տեղակայման աշխատանքները:

Ծրագրով նախատեսվել է լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, սակայն ուսումնասիրությունների փուլում որոշակի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել նաև համայնքը: Դրա շնորհիվ, նախապես հաշվարկվածի փոխարեն՝ լուսավորվող հատվածի երկարությունը հասել է 1.8 կմ-ի: Տեղում կա այն գիտակցությունը, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարելու հիմքերը պետք է սկսել խնայողությունից: Հին և ոչ լիրաժեք լուսատուներն այդ ամենն անհնար էին դարձնում: LED լուսատուները խնայողության, բնահապահանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:

«Ընթանում է համակարգի ներդրման ավարտական փուլը: Տեղադրված հենասյուների վրա իրականացվում են հոսանքալարերի մոնտաժման և լուսարձակների տեղադրման աշխատանքները: Գյուղում տեղադրվելու է էներգախնայող 47 LED լուսարձակ: Շահագործման հանձնելուց հետո, հնարավոր կլինի համեմատել և իմանալ փոփոխությունից հետո արձանագրված արդյունքը»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

«Աշխատանքներն ավարտին հասցնելուց և համակարգը շահագործելուց հետո, կարող ենք հստակ հաշվարկել ու հասկանալ հին և նոր՝ LED լուսարձակների ծախսային տարբերությունը: Թեև արդեն իսկ համոզված ենք, որ ծախսը քիչ է լինելու: Ցանկալի կլինի, որպեսզի ապագայում LED-երով փոխարինվեն նաև երկրորդական փողոցների լուսարձակները: Հին լուսատուները շատ արագ դուրս են գալիս շարքից, միշտ առաջանում է դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Մայրաքաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում, աշխատանքային իրարանցումը ոգևորությամբ է ընդունվում: Կա այն վստահությունը, որ հեռավոր գյուղն անտեսված չէ, նորարար տեխնոլոգիան հասանելի է նաև այստեղ և վերջապես՝ խնայողությունը զգալի արդյունքը կտա համայնքի բյուջեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում