ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համոզված է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի վրա:
Ամերիկյան առաջնորդի խոսքերով՝ հարցումների արդյունքներն իր կողմից են, այդ պատճառով ինքը «լիովին համոզված է», որ ԱՄՆ քաղաքացիներն իրեն կվերընտրեն:
Թրամփն իր միակ հակառակորդ է անվանել դեմոկրատներին և ԶԼՄ-ներին, որոնք, իր կարծիքով, համաձայնեցված են գործում:
«Մարդիկ չեն ուզում լսել իմպիչմենթի մասին: Դրա մասին միայն կեղծ ԶԼՄ-ներն են ցանկանում լսել և դեմոկրատները, որոնք հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների վրա: Ես դրան այսպես եմ նայում՝ դեմոկրատներն աշխատում են ԶԼՄ-ների հետ»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը:




































