Zuta Labs ընկերությունը ներկայացրել է թղթի գրպանի տպիչը, որը կարող է ֆայլեր տպել՝ անկախ դրանց չափերից: Այս մասին գրում է style.rbc.ru-ն:
Տարեցտարի համակարգիչներն ավելի ու ավելի փոքր ու բարակ են դառնում, ինչը չի կարելի ասել տպիչների մասին, քանի որ այդ սարքավորումների կոնցեպցիան թույլ չի տալիս դրանք կոմպակտ պատրաստել, այնպես որ այն А-4 չափսի թղթից ավելի նեղ պատրաստել չի հաջողվի:
Իսկ ահա Իսրայելի համալսարաններից մեկի ուսանողների ստեղծած տպիչը տեղավորվում է գրպանում:
The Pocket Printer-ի քարթրիջը բավականացնում է հազար էջի համար: Մարտկոցը մեկ ժամ է բավականացնում, իսկ լիցքավորել կարելի է Micro-USB լարի միջոցով: Ստեղծողները տպիչը համալրել են Bluetooth-ով, այնպես որ տպելու համար ֆայլերը կարելի է ուղարկել նաև բջջային հեռախոսներից:
Առայժմ տպիչի նախատիպի արագությունը շատ փոքր է, սակայն վերջնական սարքավորումը մեկ էջը կտպի մեկ րոպեում:
Սարքավորման գինն առայժմ 180 դոլար է, հետագայում այն իհարկե ավելի բարձր կլինի:







































