Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

1971 թ. Երևանում տղամարդը չկարողանալով տիրանալ հարևանի կնոջը, սպանել էր ու ճամպրուկի մեջ լցրած մարմնամասերը փորձել տեղափոխել տրամվայով

1971 թվականի հոկտեմբերն էր: Երևանյան տրամվայը Խանջյան փողոցով դեպի Էրեբունի էր գնում: Սովորական երթևեկություն էր՝ ամեն մեկն իր գործին ու իր հոգսին էր: Խաչմերուկում տրամվայը կանգ առավ: Տրամվայից ոչ հեռու կանգնած էր Երևանի ՆԳ վարչության ծառայողական մեքենան: Վարչության պետը մեքենայի պատուհանից դուրս էր նայում: Նրա հայացքը կանգ առավ տրամվայի վրա: Փորձառու միլիցիոները նկատեց, որ տրամվայի հետնամասից մուգ գույնի ինչ-որ հեղուկ է կաթկթում: Տրամվայի մեջ ուղևորներ կային, ոչ մի անհանգստացնող բան արտաքուստ չկար: Այնուամենայնիվ, հաջորդ կանգառում վարչության պետը բարձրացավ տրամվայ ու ստուգեց՝ միտքը զբաղեցրած կասկածները փարատելու համար:

Տրամվայի հետնամասում նստած մի ուղևորի ճամպրուկներից էր կաթում հեղուկը՝ մուգ կարմիր, արնագույն հեղուկ:

Տղամարդը միլիցիոների հարցին պատասխանեց, թե անասուն է մորթել, միսը լցրել է ճամպրուկները, տանում է Էրեբունու շուկա՝ վաճառելու:

Վարչության պետը պահանջեց, որ տղամարդը ճամպրուկներով հանդերձ տեղափոխվի իր մեքենա:

Հասան քաղաքի վարչություն: Ճամպրուկները բացեցին: Դրանց մեջ կնոջ մասնատված մարմին էր…

Կամո Լ.-ն ուրիշ ելք չուներ: Նա միանգամից խոստովանեց կատարածը:

Վերջին շրջանում Կամոն քուն ու դադար չուներ՝ հարևանի կինը մտքից դուրս չէր գալիս, Կամոն դարձել էր մարմինը փոթորկող կրքերի գերին: Չգիտեր՝ ինչպես տիրանար հարևանուհուն, վերջինս Կամոյի վրա ուշադրություն չէր դարձնում: Հարևանի ընտանիքը համերաշխ, խաղաղ ընտանիք էր, չնայած հարևանն առանձնապես աշխատելու հետ գլուխ չուներ, առավոտից իրիկուն բակի տաղավարում նարդի էր խաղում…

Դեպքի օրը Կամոն նկատեց, որ հարևանը նորից բակի տաղավարում է, նարդու քարերի շրխկոցը լցվում էր շրջակա տները:

Կամոն որոշեց, որ պահը հարմար է, նա այլևս սպասել չէր կարողանում:

Գնաց, սեղմեց հարևանի դռան զանգի կոճակը: Գիտեր, որ կինը տանը մենակ է, երեխաները դպրոցում են:

Կինը բացեց դուռը, Կամոն հարևանաբար ինչ-որ պատրվակով ներս մտավ: Կինը առանձնապես չմտահոգվեց՝ ամուսինը բակում էր, Կամոն էլ լավ գիտեր դա…

Բայց հենց որ մուտքի դուռը փակվեց, Կամոն տանտիրուհու հետ հենց որ սենյակ մտավ, միանգամից սրտի ուզածը հայտնեց, խնդրեց, համոզեց, պահանջեց, ասաց՝ ոչ ոք չի իմանա, ինքն այլևս չի դիմանում…

Կինը ոչ մի կերպ չհամոզվեց, նա սկզբում փորձեց Կամոյին մեղմորեն մերժել ու հեռացնել տանից: Բայց Կամոն աստիճանաբար ագրեսիվ դարձավ, կինը սկսեց լրջորեն դիմադրել: Կամոն վախեցավ, որ կինը կգոռա, ձեռքն ընկած առաջին առարկայով՝ ծանր բյուրեղապակյա մոխրամանով հարվածեց գլխին: Կինը գիտակցությունը կորցրեց:

Կամոն վախեցավ՝ եթե կինն ուշքի գար, կպատմեր իր մասին, ինքը խայտառակ կլիներ…

Համոզվելով, որ մուտքում մարդ չկա, Կամոն կնոջը զգուշորեն տեղափոխեց իր բնակարան: Կենակցեց անգիտակից կնոջ հետ, ապա սպանեց՝ կոկորդը կտրելով: Դրանից հետո էլ մասնատեց մարմինը՝ որպես նախկին մսագործ՝ ամեն բան արեց շատ արագ: Լվաց-մաքրեց արյան հետքերը, մարմնամասերը արագ տեղավորեց երկու մեծ ճամպրուկի մեջ, շորերը փոխեց ու ճամպրուկները ձեռքին՝ դուրս եկավ բակ:

Հարևանը նույն եռանդով նարդի էր խաղում… Ճամպրուկներով մուտքից դուրս եկած Կամոյին նույնիսկ չնկատեց:

Կամոն չուզեց տաքսի նստել՝ ավելորդ վկա չէր ուզում թողնել իր ճանապարհին: Մտածեց՝ տրամվայն ամենաապահով տրանսպորտային միջոցն է՝ և՛ ճամպրուկները կարող է հանգիստ տեղավորել, և՛ իր տեղաշարժի մասին իմացող վկա չի լինի, և՛… ավելի էժան կնստի…

Նա որոշել էր ճամպրուկները հասցնել Արեշ՝ այնտեղ պապական փոքրիկ տուն ունեին, որտեղ ոչ ոք չէր ապրում, մութն ընկնելուն պես կարող էր մարմնամասերը թաղել այդ տան փոքրիկ պարտեզում կամ նկուղում…

Շտապողականությունից մի բան հաշվի չէր առել Կամոն՝ որ նոր սպանված կնոջ մարմնամասերից արյունը կարող էր լցվել ճամպրուկը, ապա դուրս հոսել, անգամ տրամվայից դուրս կաթել ու դառնալ հանցանշան…

Կամոյի խոստովանությունից հետո օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր՝ Կամոյի և տուժողի բնակության վայր:

Սպանված կնոջ ամուսինը դեռ բակում էր, այդ օրը նրա նարդու խաղը շատ հաջող էր ընթանում, բոլորին տանում էր: Միայն թե չգիտեր, որ նարդու անվերջանալի խաղի ընթացքում կնոջը անարգել, սպանել, մասնատել ու ճամպրուկների մեջ լցրած՝ հանել էին բակից…

Կամո Լ.-ն մեղադրվեց ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար ու դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում