ՀՀ-ն մի քայլ առաջ արել էր, երկու քայլ հետ գնաց կարգավիճակով: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Նա նշեց, որ Հայաստանի կարգավիճակը փոխվել է, ժամանակներին համապատասխան կառավարում էր անհրաժեշտ, և այդ իմաստով Հովիկ Աբրահամյանը հարմար է: Նրա կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը շատ նման է Սովետական Հայաստանի ղեկավարներից մեկին՝ Անտոն Քոչինյանին. նա նույնպես նոմենկլատուրային կարիերիստ չէր, ժառանգություն չէր ստացել իր պաշտոնը և իր կարգավիճակը, և ժողովրդինն էր, ժողովրդական էր: Նա կարծում է, որ Սովետական Հայաստանի ամենահաջող ղեկավարներից մեկն էր Քոչինյանը, նրա առանձնահատկությունն այն էր, որ անձնական հարաբերություններ ուներ այն ժամանակվա ՄՄ-ի (որը կոչվում էր Սովետական Միություն) իշխանական համակարգի հետ, և այդ համակարգը, իր հարաբերություններն օգտագործում էր Սովետական Հայաստանի շենացման համար:
«Ես Քոչինյանին դրական եմ գնահատում: Եթե Հովիկ Աբրահամյանը կարողանա նմանվել Քոչինյանին, ՀՀ-ն կշահի, արդեն ՄՄ-ում կկարողանա օգտվել ՄՄ-ի բյուրոկրատական համակարգի թերություններից և թուլություններից, կկարողանա մեղմացնել այն բոլոր տագնապներն ու փորձանքները, որոնք լինում են ինքնիշխանությունը մասնակիորեն կորցրած երկրների հետ:
Լենինն ուներ «մի քայլ առաջ, երկու քայլ հետ» կարգախոս, հիմա մենք մի քայլ առաջ արել էինք, երկու քայլ հետ գնացինք կարգավիճակով: ՀՀ-ի կարգավիճակը շատ նման է երեկ չէ առաջին օրվա կարգավիճակին, բայց կարելի է ասել, որ մեր ժամանակներին հարմար է Հովիկ Աբրահամյանը և ճիշտ թեկնածու է»,- նշեց նա:











































