ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է՝ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև:
«Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին ազդակ է Սենատի որոշման համար»,- ասել է նա: