Հովիկ Աբրահամյանի նշանակումը սպասելի էր ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի համար: Այդ մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Նիկոյանը՝ ավելացնելով, որ ինքն անգամ հասցրել էր շնորհավորել Հովիկ Աբրահամյանին և շնորհակալություն հայտնել նախկին վարչապետից:
Սամվել Նիկոյնաը հասարակությանը և լրագրողներին խորհուրդ տվեց դրականորեն տրամադրվել նոր վարչապետին և նոր կառավարությանը, որպեսզի դրական փոփոխություններ լինեն:
«Եթե մենք և դուք առաջին օրից սկսենք հայհոյել ու չարախնդալ, ոչինչ չի ստացվի: Քննադատեք ինչքան ուզում եք, քիչ հայհոյեք»,-ասաց նա:
Սամվել Նիկոյանը նաև ասաց, որ չի ցանկանում կրկին զբաղեցնել ԱԺ նախագահի արդեն թափուր մնացած աթոռը: «Իմ պաշտոնը ինձ լրիվ բավարարում է»,-ասաց նա:








































