«Տասնվեցամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը դիմել է իր կողմնակիցներին՝ խնդրելով օգնել իրեն հատել Ատլանտյան օվկիանոսը, որպեսզի ԱՄՆ-ից Մադրիդ հասնի՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ կոնֆերանսին (COP-25)»:
«Քանի որ COP-25-ը պաշտոնապես Սանտյագոյից Մադրիդ է տեղափոխվել, ինձ որոշակի օգնություն է անհրաժեշտ: Պարզվում է, ես սխալ ուղղությամբ եմ անցել աշխարհի կեսը: Հիմա ես պետք է միջոց գտնեմ նոյեմբերին հատելու Ատլանտյան օվկիանոսը: Եթե որևէ մեկը կարողանա օգնել ինձ փոխադրամիջոց գտնել, ես շատ շնորհակալ կլինեմ»,- գրել է նա Twitter-ում:

Օվկիանոսը հատելու խնդիրն այն պատճառով է առաջացել, որ Թունբերգը սկզբունքորեն չի օգտվում օդային տրանսպորտից, քանի որ այն վնասակար ազդեցություն է գործում շրջակա միջավայրի վրա:
Այժմ էկո-ակտիվիստը ԱՄՆ-ում է, ուր եկել էր Չիլի ուղևորվելու համար, որտեղ ի սկզբանե պետք է անցներ կոնֆերանսը: Ամերիկա Թունբերգը հասել է սպորտանավով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով կոնֆերանսը, որը պետք է տեղի ունենար Չիլիում, կանցկացվի Մադրիդում, դեկտեմբերի 2-13-ին:








































