Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Քաղաքական տեքստերը Սերժ Սարգսյանի ուժեղ կողմը չէ. գործ ունենք պարզ հնարքի հետ

Հայաստանի ներքաղաքական շաբաթն ավարտվում է քաղաքական որոշ պրոցեսների արձանագրմամբ. Հայաստանի երրորդ նախագահն ազդարարել է, թե մոտենում է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը: Իհարկե հանրության շրջանում այդ առնչությամբ կարծիքները կամ սպասումները տարբեր են:

Հանրային խորհրդի նախագահն էլ կարծեք թե այլևս չի թաքցնում քաղաքական անցուդարձում հայտնվելու ցանկությունը: Վազգեն Մանուկյանի ստեղծած «Վերնատուն» ակումբը կազմակերպում է հանրաժողով հանրային քաղաքական թեմաներով: Մի խոսքով՝ ինչ-որ բան կատարվում է կամ փորձ է արվում քաղաքական ակտիվության ներկայացումներ ապահովել:

Թեմայի շուրք «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Եթե Սերժ Սարգսյանը 2008թ. սկսեր ավելի պարզ խոսել ժողովրդի հետ, միգուցե իրավիճակը չհասներ նրան, որ արդեն խոսում է իր ձերբակալությունից և հնարավոր բանտարկությունից»,- այս մասին նշեց Կարեն Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ-ում ժամանակին ժողովրդավարական ճանապարհով գնային գործընթացները, և 2012թ. չլինեին կեղծված ընտրություններ, Հայաստանի պատմության անիվն այլ ճանապարհով կգնար, և այն զարգացումները, որ այսօր առկա են, չէին լինի:

«Պաշտպանական մի մոդել կա. նախկին այն պաշտոնյաները, ում մեղադրանք է առաջադրվում կամ ովքեր գիտեն, որ ինչ-ինչ գործերով քննությունն իրենց է մոտենում, հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով, հետո երբ քննությունն սկսվում է, նրանք հայտարարում են, որ քաղաքական հետապնդյալ են»,- նշեց Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ, թերևս, Սերժ Սարգսյանի դեպքում ևս այսպիսի պարզ հնարք է գործադրվում: Պատգամավորի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական տեքստերը նրա ուժեղ կողմը չեն, և նրա այս հայտարարության յուրաքանչյուր նախադասությունից հարցեր են առաջանում:

Միքայել Նահապետյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առասպելացված տեքստերը միշտ չէ, որ փայլուն և ցնցող են լինում: «Եթե Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմի հետ սինխրոն է, որևէ բան չպետք է ակնկալել: Սերժ Սարգսյանի թիմը մինչև հիմա չի պարզաբանում՝ ինչ կաներ, եթե ունենար երկրորդ շանս: Խոսակցությունն ընթանում է ապոկալիպսիսի և գտնված դրախտի դիսկուրսում…»:

Կարեն Սիմոնյանն ընդգծեց, որ հնին վերադարձ չի կարող լինել, դրա համար որևէ շանս չկա:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Մ. Նահապետյանը նշեց, որ ՍԴ խնդիրը չի կարող լուծվել այն մասշտաբներում, որում այժմ փորձ է արվում լուծել. «Այդ հարցի լուծումը պետք է դրվեր այն ժամանակ, երբ հեղափոխական հանրույթը դեռ փողոցում էր»:

Միքայել Զոլյանը հավելեց, որ անգամ հեղափոխության ընթացքում իրավական ընթացակարգերը պահպանվել են. «Այս հարցի լուծման համար նույնպես իրավական կողմը պահպանելու խնդիր է դրված»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում