Շան հայացքն ու նրա պահվածքը շատ խոսուն են: Նման դավաճանություն շունը ոչ մի կերպ չէր սպասում: Ինչպես պատմել է տեսագրության հեղինակը, ինքը սանին տարել է ստոմատոլոգի մոտ, ինչը նրան այնքան էլ դուր չի եկել: Կադրերում երևում Է, թե ինչպես է Ֆրիտց անունով շունը տիրուհու հետ նստած ավտոմեքենայում: Շունը սառը հայացքով նայում է լուսամուտից և հայացք չի նետում տիրուհու վրա, թեև վերջինս նրան խնդրում է իրեն նայել:
Անունով դիմելը, ներողությունները, նույնիսկ շանը մոտենալը չեն փոխում իրավիճակը. Ֆրիտցը նեղացած նայում Է լուսամուտից և չի ցանկանում տեսնել իրեն դավաճանած տիրուհուն: Նա ընդհանրապես ո՞նց կարող էր այդպես վարվել:
Շանը պատկերող տեսագրությունն արագորեն վիրուսային է դարձել ցանցում, և Ֆրիտցը դարձել է Միացյալ Նահանգների հեռուստաալիքների նորությունների սյուժեների գլխավոր հերոսը, հաղորդել է Sputnik-ը:
https://www.instagram.com/p/B0ov6QvniFS/?utm_source=ig_embed










































