«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
««Էնֆիլդ»-ում հիանալի մթնոլորտ է տիրում: Երկրպագուներն այնքան անհավանական աջակցություն են ցուցաբերում, որ երբեմն աչքերիդ չես հավատում: Մենք պարզապես չենք կարող վատ խաղալ սեփական հարկի տակ: Անգամ եթե պարտվում ենք կամ վատ խաղում, երկրպագուները շարունակում են աջակցել մեզ:
Պրեմիեր Լիգայում հանդես են գալիս երկու հիանալի թիմեր, որոնք չեմպիոնության հավակնորդ են` «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Բայց հիմա ենք գիտենք, որ հիանալի հնարավորություն ունենք, մանավանդ եթե հաղթենք այսօր:
Կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում: Բայց ես չեմ ցանկանում մտածել այն մասին, թե ինչով կզբաղվենք, երբ այն ավարտվի: Մենք պետք է կենտրոնանք առաջիկա խաղի վրա»,- ասել է Սուարեսը:








































