Դուբայում անցկացվող օփենում վեց տուրերից հետո հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը իրենց ակտիվում 4.5-ական միավոր են գրանցել:
Նրանք մեկ միավոր են զիջում մրցաշարի առաջատար Ֆրանսիայի ներկայացուցչին` Ռոման Էդուարից:
Վլադիմիր Հակոբյանը 4 միավոր է վաստակել: Այդ մասին է հայտնում armchess. am-ը:









































