Երկու անհայտ տղամարդ ձերբակալվել են այն բանից հետո, երբ փորձել են ներթափանցել «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի հիվանդասենյակ՝ նրան բջջային հեռախոսով նկարելու նպատակով, ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ հայտնում են տեղի պարբերականները:
Դեպքը տեղի է ոնեցել երկու շաբաթ առաջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ հանցագործները ծանոթ են եղել հիվանդանոցի հիվանդներից մեկի հետ: Նրանց նպատակը եղել է Շումախերին լուսանկարելը և լուսանկարները ԶԼՄ-ներին վաճառելը:
Շումախերը 2013-ի դեկտեմբերի 29-ին լուրջ վնասվածք էր ստացել դահուկներով սահելիս: Հայտնում էին, որ նա սկսել է արձագանքել շրջապատի ձայներին, այլ հուսադրող նշաններ ևս կան:





































