Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բարոյական հաղթանակը կապիտալիզացնելու ճանապարհին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սա, իհարկե, երկար սպասված իրադարձություն էր և ոգևորությամբ ընդունվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, թեև շատերն են իրենք իրենց հարցնում՝ իսկ ի՞նչ կոնկրետ հետևանքներ է ունենալու դա, և որո՞նք են լինելու հաջորդ քայլերը։ Սրանք բավականին բարդ հարցեր են, և հազիվ թե որևէ մեկը կարողանա հստակ պատասխանել դրանց, բայց արժե մի քանի դիտարկումներ ներկայացնել։

1.ԱՄՆ կառավարությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հոկտեմբերի 29-ի քվեարկությունն ընդամենը հերթական (թեև չափազանց կարևոր) քայլն էր այդ ճանապարհին։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդամենը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և համապատասխան քաղաքականություն իրականացնել։

2.Կոնգրեսի այդ որոշումն ակնհայտորեն ոչ թե հայ-ամերիկյան, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների դաշտում է և ավելի շատ պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված իրավիճակով, մինչդեռ մեզ համար առաջնայինը հայ-թուրքական հարաբերություններն են։ Հետևաբար՝ մեզ համար Կոնգրեսի պատմական որոշումը, հսկայական բարոյական աջակցությունից զատ, կարևոր է առաջին հերթին այն տեսանկյունից, թե ինչպես դա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Իսկ այդ հարաբերությունները ներկայումս գործնականում թշնամական են, երկխոսության փորձերը՝ փակուղային վիճակում։ Մենք ձգտում ենք նորմալ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ նրանք նախապայմաններ են առաջ քաշում՝ հրաժարվել պահանջատիրությունից և զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։ Պարզ ասած, խնդիրը հետևյալն է՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ճնշումները (Կոնգրեսի որոշման տեսքով) կստիպե՞ն այդ երկրին հրաժարվել նախապայմաններից և չեզոք դիրք գրավել Հայաստանի նկատմամբ (ու բացել հայ-թուրքական սահմանը), թե ոչ։

3.ԱՄՆ-ը միանշանակ շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և հայ-թուրքական սահմանի բացմամբ, բայց դա անում է ոչ թե մեր նկատմամբ մարդասիրությունից դրդված, այլ հանուն սեփական շահերի, ու նպատակն էլ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։ Ակնհայտ է, որ Հայաստանի համար թուրքական վտանգի՝ թեկուզ առերևույթ չեզոքացումն ու շրջափակման վերացումը էապես կնվազեցնեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ու նաև դա է պատճառը, որ Ռուսաստանին ռազմավարական հեռանկարում ձեռնտու չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Ու քանի որ այս փուլում Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանային «իրադարձությունների բերումով» դաշնակիցներ են, և հայ-թուրքական հարաբերությունների հարցում նրանց շահերը համընկնում են, հազիվ թե ԱՄՆ Կոնգրեսի որոշումը Թուրքիային ստիպի փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

4.Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնական նպատակն իսկապես ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց կրկնության բացառումն է, ապա կոնկրետ մեր դեպքում կան շատ ավելի արդյունավետ քայլեր։ Իսրայելն, օրինակ, «այլևս երբեք» կարգախոսն իրականություն դարձրեց ոչ թե շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ աշխարհը ճանաչեց Հոլոքոսթը, այլ որովհետև կարողացավ ստեղծել հզոր պետություն՝ այնպիսի հզոր բանակով, որ նոր Հոլոքոսթը պարզապես բացառված է՝ անկախ նրանից, միջազգային հանրությունը թույլ կտա դա, թե ոչ։

Այսպես թե այնպես՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշումն իսկապես պատմական էր։ Ու մեզանից է կախված՝ կկարողանա՞նք «կապիտալիզացնել» դա ներկա աշխարհաքաղաքական իրադարձությունների խառնարանում, թե՞ այն ընդամենը կդառնա հերթական բարոյական հաղթանակը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում