Սթիվ Լազարիդեսի սոցցանցերի էջերում հրապարակվել են փողոցային նկարիչ Բենքսիի լուսանկարները աշխատանքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հստակեցվում է, որ բոլոր լուսանկարներում Բենքսին նկարված է մեջքից։
Լազարիդեսը նկարչի հետ ծանոթացել է 1997-ին, հետո 11 տարի շարունակ նրա գործակալ է աշխատել։ Լուսանկարների հրապարակումը նվիրված է նրա Banksy Captured («Բենքսին՝ գերության մեջ») գրքի լույս ընծայվելուն։











































