Հռոմում հակակառավարական ցույցերի ժամանակ մի քանի տասնյակ մարդ է տուժել, հայտնում է Agence France-Presse-ը:
Շաբաթ օրը Հռոմի փողոցներ է դուրս եկել 15-20 000 մարդ՝ բողոքելու Իտալիայի նոր վարչապետ Մաթեո Ռենցիի սկսած խնայողության, սոցիալական բնակարանների բաշխման կարգի, ինչպես նաև աշխատանքային գործունեության մասին նոր օրենքի դեմ:
Ցույցը սկզբում խաղաղ է անցել, սակայն շուտով բախման է վերաճել, երբ ցուցարարները սկսել են օրինապահների վրա ձվեր և նարինջներ նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել:
Բժիշկների տվյալներով՝ բուժօգնության համար դիմել է մոտ 20 ոստիկան: Ցուցարարների շրջանում վիրավորները մի քանի տասնյակ են եղել:
Ելույթների ֆոնին Հռոմում փողոցներ է դուրսբերվել 2 000 ոստիկան, քաղաքն ուղղաթիռներով հսկում են:









































