Երեկ Հնդկաստանի խոշորագույն մեգապոլիսներից մեկում՝ Մումբայում (նախկին՝ Բոմբեյ) տեղի է ունեցել եռակի ահաբեկչություն, որի հետևանքով այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 21-ի, և 113 մարդ վիրավորվել են: Այս մասին հայտարարել է Մահարաշթրա նահանգի ղեկավար Փրիթհվիրաջ Չավանը:
BBC-ի փոխանցմամբ՝ այս պայթյունները նա անվանել է «մտածված ահաբեկչական ակտ»: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր պայթյուններն իրականացվել են ինքնաշեն սարքերով: Դրանք տեղի են ունեցել քաղաքի բանուկ մասերում, որտեղ միշտ շատ մարդ է լինում՝ օպերայի շրջակայքում, երկաթուղային կայարանում և քաղաքում հայտնի Զավերի Բազար ոսկու շուկայի մոտ:









































