Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել 2019 թվականի դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին օրինագծին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուին:
Թագուհու համաձայնությունը արտահերթ ընտրությունների անցկացմանը նախագծի օրինական ուժ ստանալու վերջին փուլն էր:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ներկայացված արտահերթ ընտրությունների մասին նախագիծը խորհրդարանում անցել էր 438 ձայնով:










































