Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է Սլավյանսկում ուժային գործողություն սկսելու մասին, որտեղ շաբաթ օրը ցուցարարները գրավել են ՆԳ նախարարության քաղաքային բաժանմունքները և Ուկրաինայի Անվտանգության խորհրդի շենքը: Այս մասին Ավակովը հայտնել է Facebook-ի իր էջում, գրում է ITAR-TASS-ը:
Գործողությունը ղեկավարում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը: «Ներգրավված են երկրի բոլոր ուժային ստորաբաժանումների ուժերը»,- հավելել է Ավակովը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրն Ավակովը հայտարարել էր, որ Սլավյանկսում ոստիկանության շրջանային բաժանմունքը գրավելու արձագանքը շատ կոշտ կլինի:










































