Կառավարությունն ընդունեց Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշում:
Սարհատ Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի օգոստոսին:
Ավելի վաղ Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու համար։











































