Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն ընդունել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին:
20-րդ րոպեին «Բավարիա»-ի դարպասը գրավել է Հենրիխ Մխիթարյանը` Մարկո Ռոյսի արդյունավետ փոխանցումից հետո: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0:3 հաշվով:
«Բավարիա» – «Բորուսիա»` 0:3
0:1 Մխիթարյան (20’), 0:2 Ռոյս (49’), 0:3 Հոֆման (56’)










































