Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին՝ կապված Արցախի արտգործնախարար Մասիս Մաիլյանի Միացյալ Նահանգներ այցի հետ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարության, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը հասցրել է Պետդեպարտամենտ:
«Համապատասխան նամակներ են ուղարկվել խոսնակին, ղեկավար կազմին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- ասել է նա:
Ավելի վաղ RUSARMINFO-ն հաղորդել էր, որ աշխատանքային այցով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն է ժամանել Արցախի Հանրապետության պատվիրակությունը: