Չնայած այն փաստին, որ ֆրանսիական տներում և սրճարաններում գինու շիշը ճաշի սեղանի անպակաս մասն է, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոգելից խմիչք օգտագործելն արդեն այնքան տարածված երևույթ չէ, ինչպես նախկինում՝ հաղորդում է AFP-ը:
Նոր տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում ալկոհոլի օգտագործումը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի, իսկ ֆրանսիացիները սկսել են ավելի քիչ խմել, քան նրանց եվրոպացի հարևանները:
Ֆրանսիայում մարդկանց միայն 10%-ն է հայտարարել ամեն օր ալկոհոլ օգտագործելու մասին: Այդ ցուցանիշը անցած տարվա համեմատ նվազել է 4%-ով:
2014թ. Ֆրանսիացիները 1.4 լիտրով քիչ են ալկոհոլ գնում, քան 2008թ.՝ հաղորում է KantarWorld պանելը:
Ընդհանուր առմամբ այս առումով եվրոպական երկրներում խմողների վարկանիշային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
1. Մոլդովա – 18.22
2. Չեխիա – 16.45
3. Հունգարիա – 16.27
15. Ֆրանսիա – 13.66
17. Բրիտանիա – 13.37
23. Գերմանիա – 12.81
30. Իսպանիա – 11.62
Հետազոտությունը անցկացվել է Entreprise & Prévention կազմակերպության կողմից:





































