Կլիմայի փոփոխությունները սպառնում են մարդկությանը թողնել առանց սև թեյի: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Հնդկաստանի Ասամ նահանգում, որտեղ աճում է հնդկական թեյի կեսը, այս տարի գրանցվել է 50 աստիճան տաքություն, իսկ թեյի տերևների համար առավելագույնը անհրաժեշտ է 48 աստիճան: Բացի այդ, զգալիորեն նվազել է տեղումների քանակը: Թեյի տերևները չեն ստանում նաև բավարար չափով սնուցիչ նյութեր և պարունակում են ավելի քիչ եթերայուղեր ու վիտամիններ:
Եթե շոգ եղանակը և երաշտը շարունակական լինեն, ապա թեյի ցանքատարածություններից բերքահավաքը զգալիորեն կպակասի, իսկ որակը անկում կապրի:
Վիճակը նույնն է նաև Շրի Լանկայում, Քենիայում և Չինաստանում:










































