Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հուսով է, որ «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կկարողանա դրսևորել իրեն Իտալիայի ընտրանու կազում առաջիկա «Մունդիալ»-ի ժամանակ:
«Կարծում եմ` մեր հավաքականը որոշ չափով կախում ունի Բալոտելիից: Սակայն կարող եմ նշել, որ մեր թիմի կազմում կարևոր դերակատարում ունեն բոլոր ֆուտբոլիստները:
Մարիոն այժմ բավականին հասուն է և խորհուրդների կարիք չունի: Նա պարզապես պետք է կենտրոնանա առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ իր լավագույն մարզավիճակը ձեռք բերելու նպատակով:
Բալոտելին պետք է մտածի միայն ֆուտբոլի մասին»,- նշել է Պիրլոն:









































