Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի կառավարությանը խնդրել է շարունակել աշխատանքը՝ մինչև, Սահմանադրության համաձայն, նոր կառավարության ձևավորումը: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին ու նախարարներին և խնդրել կառավարությանը շարունակել իր աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը:
Հոկտեմբերի 29-ին Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր է ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ է արել նպաստել՝ շուտափույթ կազմելու երկրի նոր կառավարություն:










































