Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն լուրերին, որ կառավարական դաչաներն են վերանորոգվում և 540մլն դոլարով նոր մեքենաներ են ձեռքբերվում պետբյուջեից։
«Ուզում եմ մի բան արձանագրենք ու հստակ լինենք ձևակերպումների մեջ՝ վարչապետն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետական կարիքների համար։ Կոնդի առանձնատունն էլ պետության գույքն է։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այդ որոշումները գաղտնի ընթացակարգով են ներկայացվել և ես այդ թվերը չեմ կարող հրապարակել։ Երբ այդ վերանորոգումները կլինեն, պետգույքի համապատասխան ռեգիստրում նրանց գինը կավելանա և կիմանաք»,-ասաց նա։
Հարցին, ի վերջո քանի մեքենա է գնվել և ինչ արժեքով, Աղաջանյանը նշեց, որ իրավասու չէ նման ինֆորմացիա տալ։ Դիտարկմանը, թե ճիշտ է, որ այդ զրահապատ մեքենաներից մեկը սպասարկում է վարչապետի տիկնոջը, Աղաջանյանը բացասական պատասխան տվեց։







































