Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Ձմռան շեմին փայտի հարցը մնում է խնդրահարույց. «8 խմ-ով չենք կարա սաղ ձմեռ յոլա գնալ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անտառահատման դեմ պայքարի՝ հայտարարված խստացումը անտառներով հարուստ մարզերում լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել բնակչությանը։ Անշուշտ, ապօրինի անտառահատման դեմ պայքարել պետք է, անշուշտ, անտառները պահպանելն անհրաժեշտ է:

Սակայն, երբ դրան զուգահեռ չկան այլընտրանքային լուծումներ, արդյունքում ստացվում է էլ ավելի ծանր վիճակ: Մասնավորաբար, Լոռու և Տավուշի մարզերում բնակչությունը ձմռան շեմին պարզապես կանգնած է փաստի առաջ, քանի որ մեկ խորանարդ մետր փայտի գինը հասել է աննախադեպ չափերի՝ 23-25 հազար դրամի։

https://hetq.am/static/articles/70/07/l-Qt1Vnze7Ru.jpg

Բնակիչները մեր լրագրողների հետ զրույցում բողոքում էին, որ իրենք բացարձակապես ի վիճակի չեն նման գումար վճարել ձմեռվա վառելիքն ապահովելու համար։

«Մենք ոչ կարանք գազ վառենք, ոչ էլ 25000 դրամ տանք մի կուբ փետի հըմար, եթե սենց գնաց, ամեն ինչի էլ կդիմենք»,-թերթի հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը։

Կառավարությունը այս հարցը որոշակի մեղմելու համար ընտրել է արտաքուստ այլընտրանքային միջոց, որը, սակայն, արդյունավետ չէ. թույլատրվում է հավաքել, այսպես կոչված, «հնուկները»:

Related image

 

Նախատեսվել է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 8 խորանարդ մետր փայտ ձեռք բերելու կտրոն՝ 8 հազար դրամ արժողությամբ, սակայն խոսքը անտառի անհասանելի հատվածների մասին է, որտեղ որևէ տեխնիկա անզոր է բարձրանալ, և չկա ոչ մի նպաստավոր պայման փայտի հավաքման համար։

Բնակիչներից մեկը զայրույթով նշել է, որ «նախ՝ 8 մետրով չենք կարա սաղ ձմեռ յոլա գնալ, իսկ փետն էլ ընենց տեղեր են, որ մինչև տուն հասցնելը կարժենա 20 հազար դրամ»։ Ստացվում է, որ մարդիկ ձմռանն ընդառաջ լուրջ խնդրի առաջ են կանգնած, և չի բացառվում, որ խնդրի հետ կապված դիմեն ծայրահեղ քայլերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում