Չինաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը մարտին հասել է ռեկորդային նշագծի ու կազմել 2,17 մլն միավոր: Նման տվյալներ է ներկայացնում Ավտոարտադրողների չինական ասոցիացիան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Մարտյան ցուցանիշները 35,8%-ով գերազանցել են փետրվարյան ցուցանիշները (1,6 մլն): Ինչ վերաբերում է ավտոմեքենաների արտադրությանը, ապա մարտին այն փետրվարի համեմատ ավելացել է 34,4%-ով ու կազմել 2,2 մլն ավտոմեքենա:
Մարտին վաճառվել է չինական արտադրության 651,8 հազար ավտոմեքենա (աճը՝ 33,27%):
Ներկայում տեղական մակնիշի ավտոմեքենաների վաճառքը կազմում է չինական շուկայում մարդատար մեքենաների ընդհանուր ծավալի 39,28%-ը, ինչը 4,1%-ով քիչ է անցած տարվա մարտի համեմատ:









































