«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել Է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել Է ծովին: Այդ մասին հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով զինվորական երկու աղբյուր:
Հեռուստաալիքը հիշեցնում Է, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես և «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ, որը հանձնվել Է Արաբական ծովին:
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է ամերիկացի զինվորականների կողմից ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Ինչպես հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: