Իսրայելական StoreDot ընկերությունը ներկայացրել է համանուն սարք, որը կարող է սմարթֆոնի մարտկոցը լիցքավորել 30 վայրկյանից քիչ ժամանակում՝ հայտնում է բրիտանական Digital Spy պորտալը: Սարքը կարժենա մոտ 30 դոլար:
Նորույթը, ենթադրաբար, վաճառքի կհանվի 2016 թվականից ոչ շուտ, քանի որ ներկայիս նախատիպը չափազանց մեծ է ժամանակակից բարակ բջջային հեռախոսների համար: Լիցքավորիչի մեջ կա կենսաբանական կառույցներից ստեղծված հատուկ մարտկոց, ինչն էլ այսպիսի արդյունք է տվել:
StoreDot-ը ստեղծել է Թել Ավիվի համալսարանի նանոտեխնոլոգիական բաժինը:









































